

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՀ) շարժման նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իր անօտարելի իրավունքների պահանջատերը դարձնելով և տնտեսաքաղաքական համակարգային փոփոխություններ կատարելով, Հայաստանի Հանրապետությունը ազգային ժողովրդավարական պետություն դարձնելն է։
Ըստ ՀԱՀ հիմնարար սկզբունքի՝ Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է։
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» շարժման գործունեությունը դառնալու է քաղաքական, հասարակական և մշակութային օրինական պայքար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և համայն հայության շահերի ու իրավունքների կայացման և ծրագրային խնդիրների իրագործման համար։
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» նախաձեռնությանը կարող են միանալ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող այն անհատները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք կիսում են ՀԱՀ նախաձեռնության հիմնադրույթների էությունը (սեղմիր ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ կոճակը)։
