ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

(կուսակցություններ)

  • «Հայք-հայկազունիներ»

Խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

  • «Նժդեհյան ցեղակրոն»

Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան

  • «Քրիստոնեա Ժողովրդական վերածնունդ»

  • Նախագահ՝ Մկրտիչ Գիմիշյան

 

«Համահայկական Ազգային Համաձայնություն»

Հիմնադիր համակարգող՝ Արթուր Արմին

                                               (Արթուր Բաբայան)

Հունիսի 22, 2019թ․

—————————

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Ձևավորվում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ (ՀԱՀ) քաղաքական խորհուրդ՝ «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վե­րա­­ծ­նունդ» կուսակ­ցությունների ներկայացու­ցիչ­­ներից։ Կուսակցությունների ղեկավարները համար­վում են ՀԱՀ քաղաքական խորհրդի համանախագահներ։

 

  •  «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները որոշում են համատեղել իրենց ջանքերը՝ արդար, բարեկեցիկ, հզոր և ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն կա­ռուցելու գործում և նախաձեռնում են «Համահայկական Ազգային Համաձայնություն» քաղաքական դաշինքի ձևավորումը՝ գաղափարական ութ հիմնադրույթների հիմքով։

 

  • «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություններն անհրաժեշտություն են տեսնում ձևավորել քաղաքական և հասարակական ուժերի գաղափարական միավորում, որը կքննարկի երկրի առջև ծառացած խնդիրները և կառաջարկի մարտավարական ու ռազմավարական լուծումներ։

 

  • Սույն դաշինքը ձևավորող քաղաքական միավորները կարող են ընդունել համատեղ հայտարարություններ և որդեգրել համատեղ դիրքորոշում՝ այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ։

 

 

  • «Համահայկական Ազգային Համաձայնությունը» բաց է բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար, որոնք համակարծիք են  դաշինքի սկզբունքային հիմնադրույթների հետ։

 

Արձանագրելով Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում համակար­-գային և հայեցա­կար­գային մոտեցումների բացակայությունը, արձանագրելով Հայաս­տանի Հանրապետության այսօրվա իշխանու­թյունների կողմից Հայաստանի Հանրա­պե­տության երեք նախագահների ղե­կա­վարման տարի­ների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) անօրինական գործ­ընթացներին քաղաքական գնահա­տա­կան տալու չկա­մությունը, արձանագրելով կա­­ռա­վարման անարդունավետությունը, կեղծիքներով ըն­­դուն­­ված գործող Սահմա­նադ­րու­թյան վտանգ­ները, արձանագրելով Հայաստանի Հան­րա­պետությու­նում ազգային ինք­նու­թյան և ազգային արժեքների ոտնա­հա­րումը, ար­ձա­նագրելով Հայաս­տանի Հանրա­պե­­­տու­թյու­նում արատավոր վարչաօլի­գար­խ­իկ տըն­տե­սաքա­ղաքա­կան համակարգի առ­կա­­յու­թյունը, և համարելով, որ անհրաժեշտ է այդ համակարգի ապա­­­մոնտաժումը՝ իշխա­նու­թյան բոլոր թևերի տարան­ջա­տումն ապա­հո­վող իրակա՛ն ժողո­վր­դա­վարական պետու­­թյուն կառու­ցելու համար, ՀԱՄԱՀԱՅԿԱ­ԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ քաղաքական դաշինքը առաջնահերթ է հա­մա­րում հետևյալ քաղաքական ՕՐԱԿԱՐԳԸ՝

  • Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանը նպաստող ծրագրերի և գործողությունների մշակում, 

  • Հայաստանի Հանրապետության նո՛ր Սահմանադրության մշակում,

  • Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեով հաստատելու ժողովրդական պահանջ,

  • Հայաստանի Հանրապետության նո՛ր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նո՛ր օրենքի ընդունում։

 

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ

(ՈՒԹ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ)

Քաղաքացիական հարթակը պետք է ստանձնի պետության

պատվիրատուի դերը, իսկ պետությունը՝ կատարողի՛:

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -1

  1. Հայաստանի Հանրապետության օդը, ջուրը, հողը, կենդանական ու բուսական աշխարհը, ընդերքի ռեսուրսները Հայաստանի Հանրապետության քաղաքացի­ների բնական և անօտարելի սեփականությունն են։

  2. Յուրաքնչյուր ՀՀ քաղաքացի իր երկրի բնական ռեսուրսների շահագործումից և երկրի ռազմավարական բացառիկ նշանակության միավորներից պետք է ստա­նա իր բաժնեմասն ու շահաբաժինը։

  3. Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է շոշափելի զգա, որ ինքն է իր երկրի բնա­կան ռեսուրսների տերը, վարձակալության տվողը, շահույթ ստացողն ու այդ շա­­հույթն իր համայնքների կամ իր ընտանիքի կարիքների համար ուղղորդողն ու վերահսկողը։

  4. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական մենաշնորհային կար­գա­վիճակի արգելման մասին սահմանադրական նոր օրենքի ընդունում, որը ենթադրում է յուրաքան­չյուր ոլորտում  մեկից ավելի բիզնես միավորների գոր­ծար­կում։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -2​

ՍՏԵՂԾԵԼ՝

  1. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ», որը ՀՀ քաղաքա­ցիների սեփականությունն է։  

  2. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» կառավարումն իրա­­-կանացնում են քաղաքացիական ինստիտուտները։

  3. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» միջոցներն առաջա­նում են՝ օդի, ջրի, հողի, ընդերքի և կենսաբա­նական ռեսուրսների շահագործման դիմաց հավաքագրվող բնավճարներից, ինչ­­պես նաև բաց բաժնետիրական ձևաչա­փի կիրառմամբ առնվազն 51%-ով ազգայ­նաց­ված ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ շա­հա­­գոր­ծումից առաջացած շահույթաբաժնից:

  4. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» պետք է նախ և առաջ ունենա շրջանառու ներդրումային գործառույթ, որից հետո, առաջացած շա­հույ­թը պետք է հավասարաչափ բաժանվի ՀՀ բնակչությանը։

  5. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» պետք է ունենա տե­­­ղական համայնքների քաղաքացիներից կազմված հոգաբարձուների քաղա­քա­­ցիական ինստիտուտներ, որոնք պետք է իրականացնեն այդ ֆինանսական միջոցների կառավարումն ու ներդումները՝ ըստ բնակչության պա­հանջ­ների և որոշ­ման։

  6. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» շա­հութաբաժնի իրա­­­վունք՝ ԲԱԺՆԵՏՈՄՍ կարող է ունենալ Հայաստանի Հան­­­րա­պետության յուրա­­­-քանչյուր քաղաքացի, որը հինգ տարի ապրում է Հայաստանի Հանրապետու­թյան տարած­քում, և ՀՀ քաղա­քացու համար սահման­ված պարտավորու­թյունների կատարողն է (հարկերի վճարում, բա­նա­կում ծառայություն և այլն)։

  7. «Քաղաքացիական շրջանառու հիմնադրամի» բաժնետոմսերը ՀՀ քաղաքացի­ների անօտարելի սեփականությունն են, սակայն վաճառքի և ժառանգությամբ փոխանցման ենթակա չեն։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -3

(ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ)

  1. Պետք է բացառել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած «Սփյուռք-Հայաստան» մոտեցումը՝ որպես երկու անջատ մասերի կապերի փոխհարաբերու­թյուն։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ բովանդակ հայության հայրենիքն է

  2. Հայաստանի Հանրապետությունը, որպես համահայկական պետություն, պետք է թե՛ տնտեսաքաղաքական, թե՛ մշակութային կառավարման իր գործառույթը ձևավորի որպես համահայկական մեկ ամբողջականության մասին ծրագրային մոտեցում, և պետական ռազմավարական ու մարտավարական ծրագրերը ձևավորի որպես համահայկական պետության հայեցակարգ։

  3. Միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել հայկական Սփյուռքի  կկազմակերպողն ու հենարանը։

  4. Արտերկրում ապրող բոլոր ՀՀ քաղաքացիություն ունեցողներն ունեն Հայաս­տանի Հանրապետության ղեկավար մարմիններ ընտրելու իրավունք (քաղա­քա­ցիա­կան պարտավորությունների կատարմամբ է որոշվում քաղաքացիական իրավունքի գործարկումը)։

  5. Համահայկական ցանցային շուկայի ձևավորում և սփյուռքի հետ համատեղ սպառողական ներդրումային բաժնետիրական համակարգերի ստեղծում։  Պետք է ստեղծել բաց բաժնետիրական համակարգեր, որը հնարավորություն կընձեռնի, որպեսզի թե՛ ՀՀ բնակիչը, թե՛ Սփյուռքում ապրող մեր հայրենա­կից­ները կարողանան դառնալ Հայաստանի Հանրապետության արտադրական միա­­վորների բաժնետոմսերի սեփականատերեր։

  6. Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում հայոց պատմության և մշա­կույ­թի միասնական կրթահամակարգի ստեղծում (բուհա­կան և դպրոցական դասագրքերում սկզբունքայնորեն իրար չհակա­սող համատեքստերի ներկայացում)։

  7. Հայաստանի Հանրապետության կողմից ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ կազ­մակերպելու մարտավարական ծրագրերի մշակում։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -4

  1. Հայոց Մեծ եղեռնի սգո օրը՝ Ապրիլի 24-ը, հայտարարել համազգային ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ։

  2. Հայությունը պիտի ամբողջականանա ի՛ր հայկական ինքության հիմքով՝ ի՛ր ամբողջականացված բնօրրան հայրենիքում։

  3. Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -5

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ (մշակույթ և պետություն)

  1. Հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը ՀՀ Սահմանադրությամբ պետք է գտնվեն ազգային անվտանգության հոգածության տակ և ունենան բացառիկ կարգա­վիճակ։

  2. Ազգային գաղափարաբանությունը որպես «Հայրենագիտություն» առարկա ներդնել Հայաստանի Հանրապետության դպրոցներում։

  3. Հայաստան-Սփյուռք միասնական ուղղագրություն։

  4. Բոլոր այն բիզնես միավորները, հատկապես հասարակական օբյեկտները, որոնք կփոխեն իրենց օտար անվանումներն ու կդարձնեն հայկական, կստա­նան պե­տա­կան հարկի 2%-ի չափով նվազ հարկման հնարավորություն։

  5. Այն մշակութային բիզնես միավորները, որոնց գործունեությունն ուղղված է ազ­գային մշակույթի վերհանմանը, քարոզմանը, տարածմանը և կրթելուն, ազատ­վում են պետական հարկերից իրենց գործունեության առաջին հինգ տարիների ընթացքում։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-6

(ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ)

  1. Ժողովրդավարական երկիր նշանակում է՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում և անկախություն միմիանցից, իրար նկատմամբ հավասարակշռության ապահովում՝ հակակշռում և վերահսկում։

  2. Oրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից յուրաքանչյուրը պետք է ձևավորվի ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագիր (մանդատ)։

  3. Ստեղծել ընտրովի պաշտոնեաներին ժողովրդական անվստահություն հայտնելու և ժամանկից շուտ հետ կանչելու ինստիտուցիոնալ մեխանիզմ։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-7

(ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ)

  1. Իրավական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների և պարտավորությունների հավասարու-թյամբ, և այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ, ինչը ենթադրում է այդ խավերի ներկայացուցչություն պետության քաղաքականության մշակման բարձրագույն օրենսդիր ատյանում և տեղական ինքնակառավարման համակարգերում։

    Այս սկզբունքը ենթադրում է ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ և կազմ՝

*   ՀՀ համայնքների ներկայացուցիչներից,

**  Արհմիությունների (արհեստակցական միությունների` համքարու­թյունների) ներկայացուցիչներից,

***  ՀՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-8

(ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ)

  1. Դատական համակարգը պետք է լիարժեք անկախ լինի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանություններից, որը ենթադրում է ժողովրդական ուղիղ ընտրու­թյունների արդյունքում ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագրի (մանդատ) ձեռք բերում։

  2. Ստեղծել՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ՝ թվով 11 դատավորներից, որոնք պետք է ընտրվեն ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում 7 տարի ժամկետով։

  3. Բարձրագույն Դատական Խորհուրդը Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

  4. Բարձրագուն Դատական Խորհուրդը նշանակում է դատավորներին՝

    • տեղական՝ 3 տարի ժամկետով,

    • վճռաբեկ՝ 5 տարի ժամկետով։

  5. Ստեղծել 12 երդվյալ քաղաքացիական ատենակալների անկողմնակալ դատարան (ինստիտուտ)՝ առավել ծանր հանցագործությունների դատավարություն­ների համար։

E-mail:

aanconsensus@gmail.com

Երևան, Բուզանդի փ․ 1/3, 4-րդ հարկ

Հեռ․ 099-88-38-18 Beeline

Հեռ․ 077-88-63-83 Viva cell 

© 2019 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ / All-Armenian National Consensus. All Rights Reserved.