- Ինչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը։
- Ինչպիսին, որ կառուցվում է այսօր
մեր մտքի և հոգու մեջ։
Գարեգին Նժդեհ

Մարդիկ ոչ թե պետք է առաջնորդ ցանկան ու երկրպագեն նրան, այլ պահանջեն կոնկրետ իրավունքներ և համակարգային նոր ձևաչափեր։
«Ինչպիսի՞ Հայաստան ենք ցանկանում ունենալ, և ինչպե՞ս կառուցել այն» հարցադրումն ունի հստակ պատասխաններ։ Ներկայացված համառոտ դրույթները ՀՀ քաղաքացու շահերի և իրավունքների մասին են, որոնք հնարավոր է իրականացնել միմիայն համակարգային փոփոխությունների հիմքով։ Իրավական և տնտեսաքաղաքական համակարգային փոփոխություններն այն ուղղություններն են, որոնց գործարկումով հնարավոր է կառուցել մեր ժողովրդի ապագայի հավաքական բաղձանքը։ Եվ համաշխարհային փորձից ու մեր պատմությունից լավը վեցնելով պետք է նաև մտածել ստեղծել նորը՝ տնտեսական կացութաձևի և կառավարման համակարգերի ինքնատիպ ու առաջնային այն կառույցները, որոնք Հայաստանի Հանրապետությունը կարող են դարձնել ժողովրդավար, հզոր և աշխարհաքաղաքական մարտահրավերներին պատրաստ։